Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Չկա ստրատեգիական մտածողություն՝ չկա նաև լիարժեք պետական քաղաքականություն. 2

Չկա ստրատեգիական մտածողություն՝ չկա նաև լիարժեք պետական քաղաքականություն. 2
21.06.2025 | 15:12

Սկիզբը՝ այստեղ

Տնտեսական քաղաքականություն և աշխատանքի կազմակերպում

Անկախության հենց առաջին օրերից, պետական մակարդակի տնտեսավարման ոլորտում լինելով բացարձակ անտեղյակ և, միաժամանակ, ամբիցիոզ ու առաջնորդվելով «հլա տեսեք ինչեր ենք անելու» հոխորտանքով, խորհրդային պլանային հզոր տնտեսությունը շատ կարճ ժամանակում թալանվեց, փոշիացվեց ու ոչնչացվեց։

Բայց, արի ու տես, որ այս արտառոց կործանարար երևույթը մեր խեղճուկրակ ու պատեհապաշտ վայ ղեկավարների մոտ ուներ նաև տեսական հիմնավորում, ավելի ճիշտ, փսևդոտեսական հիմնավորում։

Դա արևմտյան քարոզչության կողմից մեզ նման տկարամիտների համար հնարված շուկայի անտեսանելի ձեռքերի մասին կեղծ պնդումն էր, ըստ որի, տնտեսությունը կառավարման կարիք չունի, քանի որ շուկան ինքը իդեալական ձևով, պահանջարկի ու առաջարկի ինքնակարգավորվող բալանսի միջոցով, մարդկանց բարեկեցությունն ու պետության հզորությունը հասցնում է իր հնարավոր առավելագույնին։

Այս ճանապահով էլ թալանի ու տգիտության սիմբիոզը իսպառ ոչնչացրեց խորհրդային ժամանակներից եկող մեր ահռելի տնտեսական հզորությունը։

Այսպիսով, բիզնեսի աշխարհից բացարձակապես անտեղյակ և այս ոլորտում խորհրդային դիկտատի ու պլանային տնտեսության պայմաններին վարժված ու դրա հետ միասին արդեն թալանված երկիրը ընկավ պայմանականորեն կապիտալիստական անվանված հարաբերությունների փոթորկուն ծովը։

Մի կողմից թալանը, սրիկայություններն ու անճարակությունը, մյուս կողմից էլ պարզունակ ատելությունը ամեն խորհրդայինի նկատմամբ ավերակեցին ծաղկուն երկիրը։

Պետական կյանքի հետ կապված ամեն ինչից անտեղյակ ԼՏՊ-ն ու իր թիմը չհասկացան, որ նպատակը մոլագարի համառությամբ խորհրդային կյանքից եկող ամեն ինչը քանդելը չէ, այլ այն պահպանելը որպես պատրաստ բազա՝ նոր կյանքի կառուցման համար։

Հիշեք իմաստունի կեցվածք ընդունած մեր ղեկավարության անսքող արհամարհական վերաբերմունքը Լուկաշենկոյի նկատմամբ, որը հնարավորինս պահպանեց խորհրդային կյանքից եկող ամեն ինչը և նայեք հիմա իր ժողովրդի վիճակն ու մեր ժողովրդի վիճակը։

Գուցե արժի այսքան համառորեն Արևելքը մանկամտորեն մերժելուց և Արևմուտքը ոգևորված գերագնահատելուց առաջ հասկանալ, թե ինչ են դրանք, ինչպես է Արևմուտքը հարստացել ու հզորացել, որտե՞ղ են կապիտալիզմի ակունքները, Իրաքը, Լիբիան ու Սիրիան Սադամի, Քադաֆիի ու Ասադի հետ միասին ինչու՞ նման ճակատագրի արժանացան և այլն. նման հարցերն անվերջ են։

Գուցե արժե հասկանալ նաև այն պարզ ճշմարտությունը, որ աշխարհը մի մրցակցային դաշտ է, որտեղ տվյալ ժամանակահատվածի ուժեղները հարստանում, հզորանում ու զարգանում են նաև ավելի թույլերի ու ռեսուրս ունեցողների հաշվին և նրանց բոլորովին ձեռնտու չէ նոր մրցակիցների հանդես գալը, ու հենց այս իմաստով դեմոկրատիայի տարածման մասին զրույցները հեքիաթների ժանրից են՝ նախատեսված անգետների համար, որոնք հավատում են շուկայի կախարդական ուժին։

Եվ ժամանակը չէ՞ արդյոք հասունանալ ու խորապես հասկանալ, որ աշխարհը ուժային կառուցվածք ունի, որտեղ կապիտալը կառավարող առաջնակարգ ուժ է, և դեմոկրատիա ասվածն էլ այդ կառավարման մեխանիզմներից մեկն է։

Ուժ ու փող ունեցողները կարող են խանգարել իրենց շարքերը մտնել ցանկացողներին, քանի որ դա անմիջականորեն խփում է իրենց շահերին, բայց ոչ մեկը քեզ չի կարող խանգարել, որ դու նորմալ կյանքով ապրես, եթե դու ինքդ քեզ չխանգարես։

Իսկ անկախության շրջանի մեր պատմությունը, մեր իսկ չտես աղքատության, տգիտության ու էգոիզմի պատճառով, ինքներս մեզ խանգարելու ընթացք է։

Առաջընթացի համար պետք է ունենալ գրագետ տնտեսական քաղաքականություն և մարդկանց աշխատանքը նորմալ կազմակերպելու կարողություններ ու տեխնոլոգիաներ, իսկ դա հնարավոր է միայն այն երկրներում, որտեղ կրթական ցիկլը նորմալ վիճակում է և պետության ու փողատերերի ուշադրության կենտրոնում։

Կապիտալիզմի զարգացումը հիմնված է մարդկանց կրթելու և նրանց ազատություն ու իրավունքներ տալու վրա, և այն երկրները, որոնք այս գիտակցությանը չեն հասել ու դրա հետ էլ ռեսուրսներից աղքատ են, անխուսափելիորեն մատնվում են աղքատության։

Որտեղ ռեսուրս չկա, հարստության միակ աղբյուրը մնում է մարդկային աշխատանքը, բայց լավ կազմակերպված աշխատանքը։

Իսկ այնտեղ, որտեղ զոռբայի իրավունքն է գործում, նորմալ տնտեսություն և նորմալ աշխատանք չի կարող լինել։

Հալվա-հալվա ասելով էլ բերանը երբեք չի քաղցրանա։

Ավտորիտար մենթալիտետով երկրներում տգետ ու գավառական կարողություններով ղեկավարը երկրի ձախողման հիմնական գրավականն է։

Իսկ նման ղեկավարների շղթան առավել ևս երկիրը դեպի հաջողություն տանել չէր կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ